ԵՄ վեց երկրներ միացել են Իրանի հետ վճարային մեխանիզմին՝ շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները
Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան ողջունել են Բելգիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի եւ Շվեդիայի միացումը INSTEX (Instrument in Support of Trade Exchanges) վճարային մեխանիզմին, հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով երկրների համատեղ հայտարարությանը:
Վեց երկրներ միացել են վճարային այդ համակարգին, որը թույլ է տալիս առեւտրով զբաղվել Իրանի հետ՝ շրջանցելով ԱՄՆ-ի պատժամիջոցները:
2018 թվականի մայիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից (ՀԳՀԾ) դուրս գալու մասին եւ պատժամիջոցներ էր սահմանել Իրանի դեմ, այնուհետեւ խստացրել դրանք: Այդ ֆոնին Թեհրանը սկսել էր հրաժարվել միջուկային գործարքում իր պարտավորություններից:
2019 թվականի հունվարին Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան ստեղծել են INSTEX-ը, ամռանը նրանք սկսել են կիրառել այդ մեխանիզմը սկզբում միայն հումանիտար կարիքները հոգալու համար:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան