Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ օրգանիզմում մագնեզիումի պակասի պատճառով
Օրգանիզմում մագնեզիումի ցածր մակարդակն ավելի վտանգավոր է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Դրա պակասի պատճառով կարող է մեծանալ պերիֆերիկ անոթների հիվանդությունների զարգացման ռիկսը, կարող է նվազել արյան հոսքը դեպի սիրտ եւ ուղեղ՝ ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Atherosclerosis ամսագրում:
Natural News-ի հաղորդմամբ՝ մագնեզիումն անհրաժեշտ է արյունատար անոթների առողջության, արյան ճնշման կարգավորման եւ սրտի նորմալ կծկումների համար: Դրա պակասը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների, էնդոտելիալ դիսֆունկցիայի, հիպերտոնիայի եւ սրտային առիթմիայի:
Գիտնականները կապ են գտել նաեւ օրգանիզմում մագնեզիումի ցածր մակարդակի եւ հոգեկան առողջության, մասնավորապես, դեպրեսիայի միջեւ: Սիտեմատիկ զննություններն ու մետաանալիզը ցույց են տվել, որ մագնեզիումի օգտագործման մեծացումը հանգեցնում է դեպրեսի ախտանիշների լավացմանը:
Խորհուրդ է տրվում օրական ընդունել 400 մգ մագնեզիում: Գիտնականները նաեւ խորհուրդ են տալիս խուսափել մագնեզիումի մակարդակը նվազեցնող մթերքների օգտագուծումից, դրանք են օրինակ՝ ալկոհոլ, գլյուտեն, ռաֆինացված շաքար, եգիպտացորենի օշարակ եւ արհեստական քաղցրացուցիչներ: Խորհուրդ չի տրվում նաեւ խմել շատ սուրճ եւ սեւ թեյ:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը