Կիեւում անհայտ անձինք բանկ են պայթեցրել եւ կողոպտել
Կիեւի Դնեպրյան շրջանում նոյեմբերի 30-ի առավոտյան հզոր պայթյուն է տեղի ունեցել Էնտուզիաստների 11 հասցեում։ Երկու անհայտ անձինք պայթեցրել են «Օտշչադբանկի» բաժանմունքը, հայտնում է «Ուկրաինական նորությունները»։
Դետոնացիայի հետեւանքով ցուցափեղկի ապակին եւ բանկի կահավորանքը դուրս են նետվել։
Հանցագործներին բռնելու համար Կիեւում անցկացվել է «Ազդանշան» օպերացիան։
Պայթյունը տեղի է ունեցել մոտ 4։10-ին։ Իրավապահների ունեցած տեղեկատվությամբ՝ հանցագործությունը կատարել են երկու տղամարդիկ։ Նախնական տվյալներով՝ պայթյունի ալիքի էպիկենտրոնը բանկոմատն է, որն էլ, ամենայն հավանականությամբ, եղել է գողերի նպատակը։ Սակայն ալիքն այնքան ուժեղ է եղել, որ պայթեցրել է ոչ միայն բանկոմատը, այլեւ համարյա ամբողջ բաժանմունքը՝ ներսում փլվել է առաստաղը, իսկ ցուցափեղկը դուրս է ընկել։ Բանկից 10 մետր հեռավորությամբ, հենց գազոնի վրա կարելի է եղել տեսնել 100 գրիվնայանոց բազմաթիվ թղթադրամներ։ Դեպքի վայրը շրջապատել եւ պահպանել են իրավապահները։ Թե որքան գումար է հաջողվել տանել կողոպտիչներին, պարզվում է։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան