Պեսկովը Պուտինի աշխատանքը համեմատել է չուգուն հալեցնող վառարանի հետ
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ հանգստյան օրեր չեն լինում, այդ իսկ պատճառով դեկտեմբերի 31-ը նույնպես աշխատանքային է լինելու: Այս մասին տեղեկացնում է rbc.ru կայքը:
Պեսկովը նման հայտարարություն է արել՝ պատասխանելով դեկտեմբերի 31-ը ոչ աշխատանքային օր դարձնելու նպատակահարմարության մասին լրագրողների հարցին:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքը կարելի է համեմատել չուգուն հալեցնող վառարանի հետ:
«Ես բազմիցս նշել եմ, որ եթե նայենք համամարդկային տեսանկյունից, նախագահ Պուտինն առհասարակ հանգստյան օրեր չի ունենում: Ամեն օրվա մեծ մասը նա աշխատավայրում է, աշխատում է: Նախագահի աշխատանքը նման է չուգուն հալեցնող վառարանի, որը հնարավոր չէ հանգցնել: Եթե դե-ֆակտո պատասխանեմ, ապա դեկտեմբերի 31-ն էլ աշխատանքային կլինի»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ դեկտեմբերի 31-ը ոչ աշխատանքային դարձնելու հարցը ռուսական պետդումայում առաջարկել էին Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան