Դուբայի ոստիկանությունը Tesla-ի Cybertruck պիկապներ կգնի պարեկության համար
Դուբայի ոստիկանությունը կգնի Իլոն Մասկի օրերս ներկայացրած Cybertruck պիկապներ, որոնք պարեկություն կանեն քաղաքի զբոսաշրջային շրջաններում։ Այս մասին հայտնում է Arabian Business-ը՝ հղում կատարելով ոստիկանական դեպարտամենտի Twitter-յան էջին։
Որքան մեքենա են ցանկանում գնել և հատկապես երբ դրանք կներգրավվեն փողոցների հսկման գործընթացում դեռ չի հաղորդվում։ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքի Ճանապարհատրանսպորտային ոստիկանության մեքենաների պարկը աշխարհում ամենաթանկերից մեկն է։ Այնտեղ կան Lamborghini, Bugatti և Mercedes-AMG մակնիշների մեքենաներ։
Նշենք, որ ամերիկյան Tesla ընկերությունը, որն աշխարհում էլեկտրամեքենաների խոշորագույն արտադրողներից է, ներկայացրել է իր նոր արտադրանքը՝ Cybertruck էլեկտրական պիկապը Նոյեմբերի 21-ին: Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ ներկայացվել է ընկերության պաշտոնական կայքում: «Այն եզակի է»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը ֆուտուրիստական ավտոմեքենան ներկայացնելիս:
Մասկի խոսքով՝ նոր պիկապը ֆունկցիոնալ հատկանիշներով նման է լինելու Ford F-150 բենզինային մոդելին: Մասկը նշել է, որ ավտոմեքենան նախագծելիս ոգեշնչվել է Blade Runner գիտաֆանտաստիկ ֆիլմից, որի գործողությունները տեղի են ունենում 2019-ի նոյեմբերին:
Նա նաև նշել է, որ պիկապը բառացիորեն անխոցելի է, քանի որ նրա դռները նույն նյութից են պատրաստված, ինչ SpaceX տիեզերական հրթիռներինը: Մեքենան արտադրվելու է երեք տարբերակով՝ մեկ լիցքով 400, 480 ու 800 կիլոմետր ընթացքով։ Տարբերակները տարբերվում են նաև շարժիչների քանակով՝ մեկից երեք։
Պիկապի արժեքը սկսվում է 39 900 դոլարից։ Ամենաթանկ մոդելի գինը կսկսվի 69 990 դոլարից:
Պիկապի հետ միասին Մասկը ներկայացրել է նաև էլեկտրական քվադրոցիկլ։ Այն կարող է տեղավորվել Cybertruck-ի թափքում ու լիցքավորվել դրանից։ Էլեկտրական պիկապի նախնական պատվերներն արդեն ընդունվում են, սակայն արտադրությունը կսկսվի 2021-ին։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան