Չինաստանը զգուշացրել է ծածուկ միջուկային տերության մասին. դա ոչ Ռուսաստանն է, ոչ էլ ԱՄՆ-ը
Չինաստանի կողքին թաքնվել է միջուկային տերություն, եւ դա Ռուսաստանը չէ եւ ոչ էլ ԱՄՆ-ը։ Խոսքը Ճապոնիայի մասին է, որը երկար ժամանակ իր հանդեպ ուշադրություն չի գրավել։ Ըստ որոշ աղբյուրների՝ քաղաքացիական ատոմային էլեկտրակայանների զարգացման պատրվակով Ճապոնիային հաջողվել է ունենալ մեծ քանակությամբ միջուկային վառելիք՝ դա գրեթե թաքցնելով բոլորից, ԻնոՍմին ներկայացնում է չինական Sohu պարբերականի հոդվածի թարգմանությունը։
«Ներկայում Ճապոնիայում առկա միջուկային վառելիքը բավական է, որպեսզի 6000 միջուկային ռումբ արտադրի։ Ճապոնիան հաստատ ինչ-որ պլան է փայփայում։ Բոլորը, ովքեր հետաքրքրվում են ռազմական գործով, հայտարարում են, որ Ճապոնիան իսկական միջուկային տերություն է, եւ հարեւան երկրները պետք է զգոն լինեն»,- նշվում է թերթում։
Թեեւ մի քանի տասնամյակ Ճապոնիայի զարգացումը զսպվել է Միացյալ Նահանգների կողմից, այդ վերահսկողությունը գոյություն ունի միայն ձեւականորեն, գրում է Sohu-ն։
«Ճապոնացիները շատ գաղտնապահ ժողովուրդ են, անգամ Միացյալ Նահանգները չի կարող իմանալ նրանց գաղտնիքը։ Ճապոնիան օգտվեց ԱՄՆ աջակցությունից եւ մի ակնթարթում վերածվեց տնտեսական տերության։ Միջազգային իրավունքների ոլորտում երկիրը հավակնություններ ունի եւ ցանկանում է ավելի ակտիվ դեր խաղալ միջազգային ասպարեզում եւ անգամ մարտահրավեր նետել ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ հեղինակավոր անդամներին»,- նշում է հոդվածագիրը։
«Թեեւ Ճապոնիային թույլ չի տրված մշակել միջուկային զենք, նա, այնուամենայնիվ, կառուցել է ամենակատարյալ ատոմային էլեկտրակայաններն աշխարհում եւ միջուկային էներգիան օգտագործում է էլեկտրականություն ստանալու համար։ Չնայած Ճապոնիան միջուկային զենք չի արտադրում, նա զբաղեցնում է առաջատար դիրքեր աշխարհում միջուկային տեխնոլոգիաների կիրառման գծով։ Երկար տարիներ Ճապոնիան կուտակել է բավական քանակությամբ միջուկային նյութ, այդպիսով՝ մենք հասկանում ենք, որ նրա հավակնությունները չի կարելի թերագնահատել»,- նշվում է չինական պարբերականի հոդվածում։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»