Մալթայի վարչապետը մտադիր է հրաժարական տալ լրագրողի սպանության պատճառով. աղբյուր
Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտարարել է իր գործընկերներին, որ մտադիր է հրաժարական տալ, եւ դա անխուսափելի է, հաղորդում է Reuters-ը՝ Times of Malta-ի վրա հղումով:
Գործակալությունը նշում է, որ նրա որոշումը կապված է լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության հետաքննության պատճառով քաղաքական ճգնաժամի հետ:
Նշվում է, որ կքննարկվեն գործարար Յորգեն Ֆենեկի ներման հարցը, որը կալանավորվել էր սպանությանը մասնակցության կասկածանքով, եւ քաղաքական ճգնաժամը, որը պայմանավորված է Քիթ Շեմբրիի հրաժարականով ու ձերբակալությամբ, որը գլխավորում էր երկրի վարչապետի աշխատակազմը։
Քիթ Շեմբրին հրաժարական է տվել նոյեմբերի 26-ին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Յորգեն Ֆենեկի հետ նրա հնարավոր ֆինանսական կապերի մասին։ Հաջորդ օրը նա ձերբակալվել է կղզային պետության ոստիկանության կողմից։ Նոյեմբերի 28-ի երեկոյան Մալթայի ոստիկանությունը հայտարարել է քաղաքական գործչին ազատ արձակելու մասին։
Գործարար Ֆենեկը ձերբակալվել է անցած շաբաթ սպանության գործով, սակայն հետագայում նրան գրավի դիմաց ազատ են արձակել։ Նա գտնվում է ոստիկանության շուրջօրյա հսկողության տակ։ Գործարարը գործարք է կնքել քննության հետ եւ համաձայնել քննությանը տեղեկություն տրամադրել Քիթ Շեմբրիի եւ գործով մյուս ֆիգուրանտների մասին՝ նախագահի կողմից ներման դիմաց։
Դաֆնե Կարուանա Գալիցիան հետաքննում էր Մալթայի իշխանական շրջանակներում կոռուպցիոն հանցագործությունները: 2017-ի փետրվարին նա իր բլոգում հայտնել է, որ 17 Black ընկերությունը, որի սեփականատերն է գործարար Ֆենեկը, կապված է Մալթայի քաղաքական շրջանակների հետ։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին լրագրողի մեքենան պայթեցվել է, լրագրողը մահացել է տեղում։ Չնայած իշխանությունների՝ մեղավորներին պատժելու եւ հետաքննությանը ԱՄՆ ՀԴԲ-ին ներգրավելու խոստումներին՝ հանցագործությունը դեռեւս բացահայտված չէ:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան