Արյան ո՞ր խումբ ունեցող մարդիկ են ավելի հաճախ հիվանդանում օնկոլոգիական հիվանդություններով
Օնկոլոգիական հիվանդությունների առաջացման ռիսկը կարող է կապված լինել արյան խմբի հետ, պարզել են Կարոլինայի ինստիտուտի մասնագետներրը։
Ինչպես տեղեկացնում է «Իզվեստիա»-ն, օնկոլոգիական հիվանդություններով ամենից քիչ հիվանդանում են արյան երկրորդ խումբ ունեցող մարդիկ։ Գուցե դրան նպաստում է եւ այն, որ այդ խումբն ունեցող մարդիկ ավելի հաճախ են առողջ ապրելակերպ վարում եւ հրաժարվում են վնասակար սովորություններից, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները։
Իսկ քաղցկեղի առաջացման վտանգին ամենից շատ ենթակա են արյան առաջին խումբ ունեցող մարդիկ։ Նրանք սովորաբար այնքան էլ հակված չեն առողջ ապրելակերպ վարելու։
Մասնագետների կարծիքով՝ արյան խմբով կարելի է դատել օրգանիզմի՝ տոքսիններից, վիրուսներից եւ մանրէներից պաշտպանվելու կարողության մասին։ Քանի որ քաղցկեղը հաճախ առաջանում է տարբեր ախտածինների հարուցած քրոնիկական բորբոքումների հետեւանքով, իմունային պաշտպանությունը չափազանց կարեւոր է այդ ամենի կանխման համար։
Բայց գիտնականներն ընդգծում են, որ, միեւնույն է, առանցքային դեր խաղում է կենսակերպը։ Դրա համար հույսը դնել արյան խմբի վրա չարժե. եթե ճիշտ չեք սնվում, ծխում եք, խմում ու չեք զբաղվում սպորտով, քաղցկեղի առաջացման վտանգը ձեզ մոտ բարձր կլինի՝ անկախ արյան խմբից։
Հետաքրքիր է, որ նախորդ հետազոտություններում խոսվում էր արյան երկրորդ խմբի եւ ստամոքսի քաղցկեղի զարգացման վտանգի միջեւ կապի մասին, իսկ երրորդ խումբ ունեցողները, համաձայն այդ նույն տվյալների, ավելի շատ էին ենթակա ենաթստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման վտանգին։ Առաջին խմբի արյուն ունեցող մարդկանց մոտ բարձր չէր մարսողական օրգանների քաղցկեղի վտանգը։


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը