Ալբանիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է նաև երկրի վարչապետի որդու հարսնացուն. լրատվամիջոցներ
Ալբանիայում նոյեմբերի 26-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է նաև երկրի վարչապետ Էդի Ռամայի որդու հարսնացուն՝ Քրիսթի Ռեչին, գրում է CNN-ը։ Վարչապետի որդու հարսանցուի զոհվելու հանգամանքը հաստատել է նաև ալաբանական կառավարության ղեկավարի գրասենյակը։ Զոհերի թվում են նաև վարչապետի որդու հարսնացուի ծնողները և եղբայրը։
Հաղորդվում է, որ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրակարարական գործողություններն ավարտվել են։ Վերջին երկու զոհերի մարմինները գտնվել են Դուրրեսում։ Նշվում է, որ զոհերից 24-ը հայտնաբերվել են Դուրրեսում, 24-ը՝ Տումանում և 2-ը՝ Կուրբինի շրջանում։
Ամենամեծ ավերածությունները նկատելի են Դուրրես քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Տիրանայից 36 կիլոմետր հեռավորության վրա։ Զոհերից բացի կան նաև հարյուրավոր վիրավորներ, ինչպես նաև անհայտ կորածներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, երեքշբթի՝ երևանյան ժամանակով ժամը 6:54-ին տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Տիրանայի հարևանությամբ գտնվող Շիջակ քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա: Շրջակա քաղաքները նույնպես խիստ տուժել են: Կան տասնյակ վիրավորներ, փլուզվել են հարյուրավոր շենքեր:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան