Արեւմտյան Ավստրալիայի նահանգի խորհրդարանի պատգամավորը խոսել է Հայոց ցեղասպանության մասին
Արեւմտյան Ավստրալիայի նահանգի խորհրդարանի պատգամավոր Փիթեր Կաթսամբանիսը հերթական նիստի ժամանակ բաձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։
Կաթսամբանիսն ասել է, որ «երբեք չպետք է մոռանալ Հայոց ցեղասպանության վայրագությունների եւ սարսափների մասին, ասորիների եւ պոնտացի հույների ցեղասպանության մասին», տեղեկացնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։
Նա նաեւ նշել է պատերազմի հերոս, ավստրալացի Ջորջ Դեյվին Թրելորի մասին, որն անընդհատ աշխատել է Հունաստանի հյուսիսում, որպեսզի օգնի փախստականներրին տեղավորվել։ «Ինչպես եւ Թրելորի հիանալի ջանքերը՝ մենք եւս պետք է միշտ հիշենք Հայոց, ասորիների եւ պոնտացի հույների ցեղասպանությունը»,- ասել է նա։
Ավստրալահայերը շնորհակալություն են հայտնել Փիթեր Կաթսամբանիսին իր ելույթի համար։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան