Ամերիկացի գաճաճ ամուսինները Հայաստանում որդեգրել են տղա երեխայի (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան FOX31 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Կոլորադոյում բնակվող ամուսնական զույգի մասին, որը Հայաստանից տղա երեխա է որդեգրել:
Բրենթ և Քելսի Հարիսները Դավիթ անունով փոքրիկին առաջին անգամ տեսել են Հայաստանի մանկատներից մեկում: Տղային որդեգրելու համար ամուսինները հավաքել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, և Հայաստանում սպասել են դատարանի վերջնական որոշմանը:
«Հիշում եմ, թե նա ինչպես առաջին անգամ ինձ մայր անվանեց, և դա իսկապես յուրահատուկ էր ինձ համար»,-ասել է Քելսին, որը երկար տարիներ ցանկացել է մայր դառնալ:
Հեռուստաալիքի ռեպորտաժում նշվում է, որ Հարիս ընտանիքի բոլոր անդամները գաճաճներ են: Նոր ընտանիքում փոքրիկին Քելվին են անվանում՝ Քելվին Հարիս:
Հարիսների ընտանիքը GoFundMe կայքում ստեղծել է Positive Impact Fund ծրագիրը, որի նպատակն է բարելավել Հայաստանի մանկատների պայմաններն ու օգնել գաճաճ երեխաներին ընտանիք գտնել:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան