Սպորտով զբաղվելը կարող է վտանգավոր լինել ծխողների համար
Սպորտով զբաղվելը կարող է վտանգավոր լինել ծխողների համար, քանի որ այն մեծացնում է ծանրաբեռնվածությունը շնչառական օրգանների եւ սրտի վրա։ Այսպիսի կարծիք է հայտնել հոգեթերապեւտ, ՄԳՀԿ ծխախոտային եւ ոչ քիմիական կախվածության պրոֆիլակտիկայի ու բուժման կենտրոնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Լիկովը։
«Մոսկվա» գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, որ որոշ մարդկանց կարող է թվալ, թե սպորտով զբաղվելը կօգնի չեզոքացնել ծխախոտի օգտագործումից առաջացած նիկոտինի վնասակար ազդեցությունը։ Իրականում դա վտանգավոր մոլորություն է։
Մասնագետի խոսքերով, ծխողների արյունատար անոթները նեղացած են, որի պատճառով սպորտային վարժություններ կատարելիս սրտի վրա ծանրաբեռնվածությունը մեծանում է։
«Այսպիսով, սրտանոթային հիվանդություններ ստանալու շանսերը միայն աճում են»,- նշել է Լիկովը։
Նա նաեւ ընդգծել է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը իրականում չի կարող չեզոքացնել նիկոտինային կախվածության բոլոր վնասակար հետեւանքները եւ որ այդ հետեւանքների չեզոքացման համար անհրաժեշտ է դադարել ծխել։
«Ծխելուց հրաժարվելուց մի քանի ամիս անց օրգանիզմի շնչառական գործառույթները կարող են վերականգնվել 10 տոկոսով, իսկ 5 տարի անց կհաջողվի նվազեցնել ինֆարկտի վտանգը»,- ասել է մասնագետը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը