Թուրքիայի ԱԳ նախարարը Մակրոնին մեղադրել է ահաբեկչության հովանավորության մեջ
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն հերքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քննադատությունը՝ կապված Սիրիայում քուրդ գրոհայինների հանդեպ Անկարայի գործողությունների հետ՝ հայտարարելով, որ ֆրանսիական առաջնորդը հովանավորում է ահաբեկչությունը, հայտնում է Reuters-ը։
«Նա արդեն ահաբեկչական կազմակերպության հովանավոր է եւ անընդհատ նրանց ընդունում է Ելիսեյան պալատում։ Եթե նա ասում է, որ իր դաշնակիցը ահաբեկչական կազմակերպությունն է․․․ իսկապես այլեւս ոչնչի մասին չարժի խոսել»,- Չավուշօղլուի խոսքերն է մեջբերել գործակալությունը։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, մեկ ամիս առաջ Մակրոնը հանդիպել է «Սիրիական դեմոկրատական ուժերի» ներկայացուցիչ Ջիխեյն Ահմեդի հետ։ Այս կազմակերպությունը քուրդ գրոհայինների «Ազգային ինքնապաշտպանության ջոկատների» մասն է։
Հայտնում են, որ Մակրոնը համերաշխություն է հայտնել Ահմեդին՝ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ քրդերի պայքարում։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան