Իրաքում ցույցերի ժամանակ գնդակահարվել է 28 ցուցարար
Իրաքի անվտանգության ուժերը գնդակահարել են 28 ցուցարարի, տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով առողջապահության ոլորտին։
Առնվազն 24 մարդ զոհվել է Էն Նասիրիայի ցույցերի ընթացքում, երբ զորքերը կրակ են բացել ցուցարարների դեմ։
Համաձայն առողջապահության ոլորտի աղբյուրների՝ տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Եվս չորս մարդ սպանվել է Բաղդադում, երբ Իրաքի ԶՈւ-ն կրակ է բացել ցուցարարների դեմ Տիգրիս գետի կամրջին մոտ։
Անկարգությունների դադարեցման նպատակով իշխանությունները ձեւավորել են միավորված ռազմաքաղաքացիական «ճգնաժամային օղակներ», իսկ զինվորական կազմավորումների հրամանատարը խոստացել է ուժ կիրառել՝ շիաների վրա ցանկացած հարձակում դադարեցնելու նպատակով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Իրաքի իշխանություններն ուժեղացնում են անվտանգության միջոցները երկրի հարավային նահանգներում Էն Նաջաֆում Իրանի դեսպանության գրոհից եւ հրդեհումից հետո, որտեղ պարետային ժամ էր մտցվել։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան