Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունը Ռուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունը ԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ Արշակյանին Խորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը Իրանը զգուշացնում է Հորմուզի նեղուցում չհաստատված ուղիներով անցնող նավերին՝ ուժային պատասխանների մասին Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուց Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն Ռուբինյան Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել Ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքը հանձնվեց շահագործման. Պապիկյան Իրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ Հորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ չնայած հրադադարին

Ռուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըՌուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունըԱԺ պատգամավորները բուռն ծափողջույններով ճանապարհեցին Ալեն Սիմոնյանին և Հակոբ ԱրշակյանինԽորհրդարանը քննարկել է «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծըԻրանը զգուշացնում է Հորմուզի նեղուցում չհաստատված ուղիներով անցնող նավերին՝ ուժային պատասխանների մասին Բելառուսի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին հրաժարվել Ռուսաստան մեկնելուցԹուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն ՌուբինյանՄոլդովայի վարչապետը հրաժարական է տվելՈւսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքը հանձնվեց շահագործման. ՊապիկյանԻրանում տեղի կունենա երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունըՆիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետՀորմուզի նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ չնայած հրադադարինՏեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել պատգամավորների ընդունելությանըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է գրեթե 3000 մարդՍտորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիային միանալը նոր հնարավորություններ է բացում երկրների համար. ԿԳՄՍ նախարարՄեկնարկել են Երևան-Կազան-Երևան ուղիղ չվերթներըԴատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, գնալով պետք է ամրապնդվիՌուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի լինել Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչՄարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 03.07.2026Պետական, համայնքային նշանակության ապորինի շենքը ո՞րն աԸնդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ոլորտներումԳագիկ Բեգլարյանը կմնա կալանավորվածԸնտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն են բացահայատվելՔրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումըՆա կմնա բոլոր գյումրեցիների հիշողության մեջ՝ որպես քաղաքի ամենավառ, կենսախինդ ու բարի գույներից մեկըԱրմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԹեհրանՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03․07․2026ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03.07.2026Ընդունվել են տնային կալանքում գտնվող անձանց կրթության իրավունքի երաշխավորմանն ուղղված օրենսդրական կարգավորումներՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 03.07.2026Խուզարկում են քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանըՋրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանըԾայրահեղ շոգի հետևանքով Նյու Յորքում ասֆալտը սկսել է հալվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԿեսօրից հետո ու գիշերը  սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպԿառավարությունը  լրացումներ և փոփոխություններ է կատարել վարորդական վկայականների տրամադրման կարգումԱզգային գեոպորտալը կդառնա անտառների և պահպանվող տարածքների վերահսկման գործնական գործիքԱրուսյակ Մանավազյանն ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածուԱՄՆ-ում կարծում էին, որ Իսրայելը կարող է սպանել Իրանի գլխավոր բանակցողներին. NYTԻ՞նչ կտա զբոսաշրջության նոր կարգավորումը մարզերինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծերՀանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունըԱրարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինիՕվկիանոսների տաքացման վտանգավոր ազդակը. գիտնականները խոսում են կլիմայական նոր իրողության մասինԲրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթովՈչ մի պաշտոն հավերժ չի. Ալեն Սիմոնյանը անհեթեթություն է որակում ՀՀ նախագահ ընտրվելու մասին խոսակցությունները
Աշխարհ

Թուրքիան չի պաշտպանի Բալթյան երկրներին քրդական կազմավորումների հարցում ՆԱՏՕ դիրքորոշման պատճառով

Թուրքիան հրաժարվել է աջակցել Բալթյան երկրների եւ Լեհաստանի պաշտպանության ՆԱՏՕ պլանին, քանի որ Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրներ արգելափակել են մեկ այլ փաստաթուղթ, որում «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» (ԺԻՈւ) սիրիական քրդական կազմավորումները հիշատակվել են որպես Թուրքիայի ազգային անվտանգությանն սպառնացող ուժ։ Այս մասին տեղեկացրել է Hürriyet Daily News թերթը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Եթե Թուրքիային անդրադարձող պլանը չի հրապարակվել, ապա մենք թույլ չենք տա որեւէ այլ (փաստաթղթի հրապարակում)։ Այն (երկրները), որոնք մեզ խնդրել են ՆԱՏՕ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ հրապարակել Բալթիայի գծով պլանը, պետք է նման ըմբռնում ցուցաբերեն այս փաստաթղթի հանդեպ»,- պարբերականը մեջբերում է աղբյուրի խոսքերը։

 Hürriyet Daily News-ը նշում է, որ պետություններից մեկը, որը չի աջակցել ԺԻՈւ հիշատակմամբ փաստաթղթին, Միացյալ Նահանգներն էր։ Թուրքական դիվանագիտական աղբյուրը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը փորձում է կարգավորել ստեղծված իրավիճակը մինչեւ դաշինքի գագաթաժողովը, որը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին։ «Գլխավոր քարտուղարը ձգտում է (բոլոր կողմերի հետ) գտնել ընդհանուր լեզու։ Մենք տեղեկացրել ենք առաջարկությունը դիտարկելու մեր պատրաստակամության մասին»,- ավելացրել է նա։

Այնինչ, թուրքական իշխանությունները ներկայում այդպես էլ պաշտոնական մեկնաբանություններ չեն ներկայացրել վերոնշյալ թեմայի վերաբերյալ։ Անկարան ԺԻՈւ-ն համարում է հանրապետությունում արգելված Քրդստանի Աշխատավորական կուսակցության սիրիական ճյուղը։ Թուրքիայի ԶՈւ-ն այս տարվա գարնանն իրականացրեց «Ձիթենու ճյուղ» գործողությունը Աֆրինի տարածքում՝ Հալեպից 65 կիլոմետր հեռու, քրդական «Ժոողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ջոկատների դեմ։ Հոկտեմբերին հանրապետությունը եւս մեկ անդրսահմանային գործողություն կատարեց՝ «Խաղաղության ակունք», Եփրատ գետից արեւելք, որի ընթացքում Անկարան կռվում էր ԺԻՈւ-ի դեմ։ ԱՄՆ-ը, իր հերթին, վերջին տարիներին ակտիվորեն համագործակցել է քրդական կազմավորումների հետ Սիրիայում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի պատրվակով։ Թուրքիան բազմիցս դժգոհություն է հայտնել անդրօվկիանոսյան գործընկերոջ նման գործողությունների առիթով եւ կոչ է արել դադարեցնել համագործակցության այդ ձեւաչափը։

Անկարայի մերժումը

Ավելի վաղ երեքշաբթի Reuters գործակալությունը՝ հղում անելով դաշինքի բարձրաստիճան 4 աղբյուրներին, հայտնել է, որ Թուրքիայի իշխանությունները հրաժարվում են աջակցել «ռուսական սպառնալիքից» Մերձբալթյան երկրների եւ Լեհաստանի պաշտպանության հարցով ՆԱՏՕ-ի ծրագրին, քանի դեռ Հյուսիսատլանտյան դաշինքը Անկարային քաղաքական աջակցություն չի ցուցաբերել Սիրիայի հյուսիս-արեւելքում Քրդստանի բանվորական կուսակցության անդամների դեմ օպերացիայում: Աղբյուրների խոսքով՝ Անկարան երկրի ներկայացուցչին կարգադրել է չստորագրել ռազմական ծրագիրը, որի շրջանակում ՆԱՏՕ-ն օգնություն է տրամադրում Լեհաստանին, Լիտվային, Լատվիային եւ Էստոնիային Ռուսաստանի կողմից հարձակման դեպքում: Անկարան նաեւ կարգադրել է տարբեր հանդիպումների եւ խորհրդակցությունների ժամանակ դաշինքի անդամների վրա ճնշում գործադրել, որպեսզի վերջիններս ՔԲԿ-ն ահաբեկչական ճանաչեն: Գործակալությունը նշում է, որ Թուրքիայի համաձայնության բացակայությունը կարող է զգալիորեն դանդաղեցնել տվյալ ծրագրի ընդունման հետ կապված իրավիճակը:

Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Անկարայի նման գործողությունները «կործանիչ են», այն դեպքում, երբ դաշինքը փորձում է ուշքի գալ ՆԱՏՕ-ի հասցեին ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների քննադատությունից հետո: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտնել է դաշինքի «ուղեղի մահվան» մասին:

Բալթյան երկրների համար ՆԱՏՕ-ի ծրագիրը

Ռուսաստանի գործողությունների Մերձբալթյան երկրների եւ Լեհաստանի պաշտպանության հարցով ՆԱՏՕ-ի ծրագիրը, որը կազմվել է 2014 թվականին Ռուսաստանի եւ Ղրիմի միացման կապակցությամբ, ուղիղ կապ չունի Սիրիայում Թուրքիայի քաղաքականության հետ, սակայն բարձրացնում է հարցեր՝ կապված ՆԱՏՕ-ի անդամ երկրների սահմանների պաշտպանության հետ՝ նշում է գործակալությունը: Ծրագրի ընդունման մասին որոշումը պետք է հնչեցվի դաշինքի գագաթաժողովի ժամանակ, որը կկայանա Լոնդոնում դեկտեմբերի 3-4-ին, եւ ՆԱՏՕ-ի անդամները հույս ունեն, որ Անկարայի հետ այդ հարցով փոխզիջման կհասնեն:

ՆԱՏՕ-ում թուրքական պատվիրակությունը, ինչպես նաեւ Թուրքիայի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունները դեռեւս որեւէ կերպ չեն մեկնաբանում տեղեկությունը: Իր հերթին, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն՝ մեկնաբանելով ծրագրի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը, հայտարարել է, որ բոլոր դաշնակիցների պաշտպանության եւ անվտանգության ապահովման հարցով դաշինքի դիրքորոշումն անփոփոխ է: