«Մենք բավարար կամք ու հնարավորություններ ունենք՝ դաշինքի անդամ բոլոր պետություններին պաշտպանելու համար». Ստոլտենբերգը՝ ի պատասխան Թուրքիային
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ իրենց դաշինքը բավարար կամք ու հնարավորություններ ունի, որպեսզի պաշտպանի դաշինքի անդամ բոլոր պետություններին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ստոլտենբերգն այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունն այն մասին, որ թուրքական իշխանությունները հրաժարվում են աջակցել մերձբալթյան երկրներին և Լեհաստանին «ռուսական սպառնալիքից» պաշտպանելու ՆԱՏՕ-ի ծրագրին, քանի դեռ դաշինքն իր աջակցությունը չի հայտնել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում «Քրդական աշխատավորական կուսակցության» դեմ տարվող ռազմական գործողություններին:
«Մենք ոչ միայն ծրագրեր ունենք, այլև ունենք կամք ու հնարավորություններ՝ պաշտպանելու մեր բոլոր դաշնակիցներին»,- ասել է Ստոլտենբերգը՝ միաժամանակ ընդգծելով, որ ներկայում ցանկություն չունի խորապես ներկայացնելու «ՆԱՏՕ-ի ներքին քննարկումները»:
Տվյալների համաձայն՝ Անկարան հանձնարարել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայացուցչին չստորագրել ռազմական ծրագիրը, որի շրջանակում դաշինքը պարտավորվում է օգնություն ցուցաբերել Լեհաստանին, Էստոնիային, Լիտվային և Լատվիային Ռուսաստանի կողմից հարձակման դեպքում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներսում քննարկումների ժամանակ ճնշում գործադրել անդամ երկրների վրա, որպեսզի նրանք պաշտոնապես ահաբեկչական ճանաչեն «Քրդական աշխատավորական կուսակցությանը»: Թուրքիայի կողմից ծրագրին համաձայնություն չտալը կարող է զգալիորեն դանդաղեցնել դրա ընդունման ընթացքը:
Մերձբալթյան երկրների և Լեհաստանի պաշտպանության մասին ծրագիրը կազմվել է՝ ելնելով 2014 թվականին Ղրիմի միացումից Ռուսաստանին, այն ոչ մի կապ չունի Սիրիայի ուղղությամբ Թուրքիայի վարած քաղաքականության հետ և բարձրացնում է դաշինքի անդամ երկրների սահմանների պաշտպանության հարցը: Ծրագրի ընդունման մասին որոշումը պետք է հնչի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Լոնդոնում դեկտեմբերի 3-4-ին, և դաշինքի անդամ երկրները հույս ունեն փոխզիջումների գնալ Թուրքիայի հետ:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան