Պուտինը մեկնել է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ երկրների ղեկավարների նիստին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Բիշքեկ, որտեղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարների հետ համատեղ կքննարկի միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Օդանավակայանում Պուտինին դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ օրակարգում տաջիկա-աֆղանական սահմանի ամրապնդման, ՄԱԿ-ի հետ գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության իրականացման ոլորտում փոխգործակցության եւ ՀԱՊԿ երկրների արտաքին քաղաքական գործունեության համակարգման հարցերն են։ Մասնակիցները կքննարկեն նաեւ կազմակերպության ռազմական պոտենցիալի զարգացման եւ մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու մեխանիզմների կատարելագործման հարցերը, այդ թվում տեղեկատվական անվտանգության ոլորտում, Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունը։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի նախագահությամբ։ Կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։
Մի շարք հարցեր, մասնավորապես՝ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, խորհրդի անդամները կքննարկեն նեղ կազմով։ ՀԱԽ լիագումար նիստը տեղի կունենա արտաքին գործերի, պաշտպանության նախարարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ։
2019-2020 թվականներին Ռուսաստանը կնախագահի ՀԱՊԿ-ում։ Ակնկալվում է, որ Պուտինը կհայտարարի ՌԴ առաջնահերթությունները հաջորդ միջնստաշրջանայն փուլի համար։ Օրակարգում ներառված է 17 հարց։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան