Ալիևը մուսուլմանական երկրների ղեկավարներին խնդրել է «Հայաստանի հետ չգրկախառնվել»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Երևանում ռազմա-քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին նվիրված հուշարձանի տեղադրմանը: Ելույթ ունենալով Բաքվի պետական համալսարանի հարյուրամյակի առթիվ՝ Ալիևը հայտարարել է, որ Երևանի կենտրոնում Նժդեհի հուշարձանը պետք է ապամոնտաժվի: Ընդ որում՝ Ադրբեջանի ղեկավարը շարունակել է շեշտադրել, որ Նժդեհի հուշարձանը տեղադրվել է Հայաստանի նախկին իշխանությունների օրոք:
«Ես Հայաստանի նախկին իշխանություններին հնարավորություն էի տվել: Իմ ելույթում ես շեշտել եմ, որ այս հուշարձանը կանգնեցրել է նախորդ իշխանությունը: Եթե ներկա իշխանությունն իրեն ժողովրդավար է համարում, ապա պետք է ապամոնտաժի այդ հուշարձանը»,- ասել է նա:
Ադրբեջանի նախագահին դուր չի եկել նաև այն փաստը, որ Հայաստանը լավ հարաբերությունների մեջ է մուսուլմանական երկրների հետ: Ալիևն ասել է, որ մուսուլմանական երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նրանց կոչ է անում «չգրկախառնվել Հայաստանի հետ»:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան