Ծանոթացել է հղի կնոջ հետ համացանցով, իսկ ծննդաբերությունից հետո գողացել է նրա երեխային
Մոսկվայում ամուսնական զույգը նորածին երեխա է գողացել։ Ինչպես հայտնում է РЕН ТВ-ն, հղի կինը անցյալ տարվա հոկտեմբերին համացանցում ծանոթացել է ամուսնական զույգի հետ։ Նրանք ընկերացել են։ Այս տարվա օգոստոսին հասել է կնոջ ծննդաբերելու ժամանակ։ Այդ ժամանակ նրա մոտ եղել է նոր ընկերուհին։ Նա իր ամուսնու հետ հղի կնոջը տեղափոխել է հիվանդանոց։ Ծննդաբերությունից հետո սկսվել են բարդություններ, անհրաժեշտություն է առաջացել վիրահատություն կատարելու, եւ ծննդկանը հիվանդանոցում է մնացել երկու շաբաթ։
Երեխային ծննդկանը տվել է, որպեսզի խնամեն նոր ընկերներին։ Դուրս գրվելուց հետո նա հետ է պահանջել երեխային, սակայն ամուսինները հրաժարվել են հետ վերադարձնել, ասելով, որ երեխան իրենց ազգանունն է կրում։ Պարզվել է, որ ծննդաբերության ժամանակ ընկերուհին իր փաստաթղթերն է ներկայացրել ու երեխան գրանցվել է իր անունով։ Նորաթուխ մայրը դիմել է ոստիկաններին։ Սկսվել է քննություն։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան