Տպավորիչ փաթեթ ենք դիտարկել. Լավրովը՝ ՀԱԿՊ նիստի արդյունքների մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ խորհրդի, ՊՆ խորհրդի և անվտանգության խորհուրդների ղեկավարների հանձնաժողովի համատեղ նիստի մասնակիցները փաստաթղթերի տպավորիչ փաթեթ են դիտարկել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Նիստը բավականին պատրաստված է անցել: Մենք կենտրոնացել ենք տարբեր ոլորտներում ՀԱՊԿ պոտենցիալի ամրապնդման խնդիրների վրա, դիտարկել ենք փաստաթղթերի փաթեթները, որոնք վաղը կներկայացվեն երկրների ղեկավարների ուշադրությանը: Քաղաքական բնույթի կարևոր փաստաթղթերից մեկը ես կանվանեի համատեղ հայտարարության փաթեթը՝ ուղղված միջազգային և տարածաշրջանային կայունության ամրապնդման նպատակներին»,- նշել է Լավրովը:
ՀԱԿՊ անդամ երկրները մտադիր են ամրապնդել պաշտպանական ձեռնարկությունների միջև կապը։ ԱԳ նախարարները, ՊՆ-ները և անվտանգության խորհուրդների ղեկավարներն Բիշքեկում քննարկել են փաստաթղթերի փաթեթները, որոնք պետք է ստորագրվեն հինգշաբթի Ղրղզստանի մայրաքաղաքում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան