Իտալական ևս մեկ քաղաքում առաջարկում են տուն ձեռք բերել 1 դոլարով
Իտալական քաղաքները սկսել են մրցել միմյանց հետ 1 դոլարով տներ վաճառելու հարցում և նոր գրավիչ պայմաններ են առաջարկում գնորդներին իրենց կողմը գրավելու համար:
Այս մասին գրելով՝ CNN-ը ներկայացնում է հերթական սիցիլիական քաղաքը՝ Բիվոնան, որը մեղմում է սահմանափակումներն ու հարկային բոնուսներ առաջարկում յուրաքանչյուրին, ով կհամաձայնի մեկ դոլարով ձեռք բերել տասնյակ դատարկ ու կիսաքանդ տներից մեկը:
Ինչպես և մյուս քաղաքների դեպքում Բիվոնայի երիտասարդ բնակիչները ևս լքել են իրենց տները՝ մեծ քաղաքներում ավելի լավ հնարավորությունների հետևից գնալով:
Քաղաքի մշակութային հարցերով զբաղվող պաշտոնյան նշել է, որ բնակչությունը վերջին 40 տարում կրկնակի կրճատվել է՝ հասնելով 3800-ի: Նրա խոսքով՝ իրենք մտադիր են վերականգնել քաղաքի՝ 16-րդ դարի ծաղկուն շրջանը:
Ի տարբերություն մի շարք այլ քաղաքների՝ Բիվոնայում տուն ձեռք բերողներից որպես երաշխիք ընդամենը 2750 դոլար են պահանջում (5500-ի փոխարեն), որը վերադարձվում է, երբ գնորդները վերանորոգում են տունը: Իսկ վերանորոգման համար 3-ի փոխարեն 4 տարի ժամկետ է տրվում:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան