Ռուսաստանցին Մոսկվայում հայից բնակարան է գնել, որում գրանցված է եղել 579 մարդ
Մոսկվայի Զելենոգրադի վարչական շրջանում տղամարդը ձեռք է բերել 1-սենյականոց բնակարան, որում ձևական գրանցված է եղել շուրջ 600 քաղաքացի՝ ռուսներ և արտասահմանցիներ: Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը:
Այն մասին, որ բնակարանում հարյուրավոր մարդիկ են գրանցված, գնորդն իմացել է արդեն նախկին սեփականատեր ոմն Ասատուրյանի հետ գործարքի պայմանագիրը կնքելուց հետո: Արդյունքում պարզվել է, որ Ասատուրյանին 2018 թվականին տուգանել են 120 000 ռուբլի՝ նրան մեղավոր ճանաչելով քաղաքացիների գրանցման համար:
Բնակարանի նոր սեփականատերը ստիպված է եղել վտարել «անկոչ հյուրերին» դատարանի միջոցով: Նա դատական հայց է ներկայացրել գրանցվածներից յուրաքանչյուրի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել բնակարանից օգտվելու նրանց իրավունքը և հանել նրանց գրանցումն իր բնակարանից: Հայցվորը նշել է, որ այդ մարդիկ հավանաբար ձևական են գրանցված եղել և ոչ մի իրավունք չունեն բնակարանի նկատմամբ:
Զելենոգրադի շրջանային դատարանը բավարարել է հայցը և բոլոր 579 գրանցվածներին զրկել է բնակարանի նկատմամբ իրավունքներից: Նրանցից և ոչ մեկը չի ներկայացել դատին:
Հոկտեմբերին պարզ է դարձել, որ ներգաղթյալների համար Ռուսաստանում պարզեցվելու է գրանցման կարգը: Մասնավորապես, այն արտասահմանցիներին, որոնք սեփականություն են գնել Ռուսաստանում, կթույլատրվի այնտեղ գրանցել իրենց ազգականներին և այլ հայրենակիցների: Օրենքի նախագիծն արդեն ներկայացվել է ՌԴ պետդումա:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան