Արեւմուտքը պետք է հրաժարվի «կայսերական վարքագծից». Լավրովը՝ պատժամիջոցների մասին
Արեւմուտքը պետք է հրաժարվի նախորդ դարերի սովորություններից, երբ սեփական կամքն էին թելադրում այլ երկրներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այդ աննորմալ իրավիճակը դադարեցնելու լավագույն միջոցը կայսերական վարքագծից, անցյալի սովորություններից, սեփական կամքը թելադրելուց եւ բոլորի եւ ամեն ինչի համար դատավոր դառնալուց հրաժարվելն է»,- ասել է նա:
Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սահմանվել են Ուկրաինայի իրադարձությունների պատրվակով: «Մեզ ասում են՝ արեք ինչ-որ բան, կատարեք Մինսկի համաձայնությունները, եւ այդ ժամանակ ուրախությամբ կչեղարկենք պատժամիջոցները: Մենք չենք կարող կատարել այդ համաձայնությունները, քանի որ Ռուսաստանը դրանցում նույնիսկ հիշատակված չէ»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը վաղուց աշխատում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ եւ նրանց համոզում հրաժարվել Մոսկվայի հետ կապից:
Լավրովը նշել է, որ Կենտրոնական Ասիան, ինչպես եւ ցանկացած այլ տարածաշրջան, չպետք է խոշոր պետությունների դիմակայության հարթակ հանդիսանա: «Միշտ կարելի է համագործակցությունը զարգացնելու հնարավորություններ գտնել՝ չփորձելով ոտնահարել այս կամ այն երկրի՝ երրորդ պետությունների հետ համագործակցությունը զարգացնելու օրինական շահերը: Ցավոք ԱՄՆ-ը նման գիծ ունի: Եվ դա դրսեւորվում է ոչ միայն Կենտրոնական Ասիայում. եւ՛ Ասիայում, եւ՛ Լատինական Ամերիկայում, եւ՛ Աֆրիկայում նրանք նման գիծ ունեն: Մենք այդ հարցը բարձրացնում ենք մեր ամերիկացի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ: Կարծում ենք՝ դա սխալ է»,- հավելել է Լավրովը:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան