Մոսկվայում «մաուգլի-երեխայի» են հայտնաբերել
Մոսկվայում ոստիկանությունը հայտնաբերել է երկու տարեկան «մաուգլի-աղջկա», որի ողջ մարմինը պատված է եղել միջատների խայթոցների բազմաթիվ հետքերով: Այս մասին հայտնում են Տրոյսկի և Նովոմոսկովսկի վարչական շրջանների ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Դեպքը տեղի է ունեցել Շիշկին Լես գյուղում: Տեղի բնակիչները ոստիկանությանը հայտնել են, որ բնակարաններից մեկում կա մի լքված երեխա, որը մնացել է առանց խնամքի: Ոստիկանության աշխատակիցները երկու տարեկան երեխային գտել են աղբի կույտի մեջ:
Պարզվել է, որ աղջկա 22-ամյա մայրը չի խնամում դստերը և հազվադեպ է տանը լինում: Բացի դա, կինը դստերը թողել է 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող տատի խնամքին, ով չի կարողացել հոգ տանել երեխային:
Երեխայի մոտ սուր վիրուսային վարակ է հայտնաբերվել: Նա տեղափոխվել է հիվանդանոց, այժմ որևէ վտանգ չի սպառնում նրա կյանքին:
Քրեական գործ է հարուցվել երեխայի մոր նկատմամբ:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան