Տղամարդը 4 անգամ փորձել է կրակել իր կնոջ գլխին
Ընտանեկան բռնության հերթական դեպքն է գրանցվել Բրազիլիայում: Այն ֆիքսել են խանութներից մեկի անվտանգության տեսախցիկները: Կադրերում 31-ամյա էտյեմերսոն դե Սոուզա Մուրան է, ով կանգնած է դրամարկղի մոտ, որտեղ աշխատում է իր կինը: Նա մի քանի վայրկյան անց գրպանից հանում է ատրճանակը ու շատ մոտ տարածությունից սկսում է կրակել կնոջ գլխին:
Ձգանը սեղմելուց հետո, սակայն, կրակոցի ձայն չի լսվում: Տղամարդը սեղմում է ձգանը ևս երեք անգամ, բայց դարձյալ կրակոց տեղի չի ունենում: Կրակոց է արձակվում ձգանը հինգերերդ անգամ սեղմելուց հետո, սակայն այդ պահին տղամարդու կողքին կանգնած մեկ այլ կին հասցնում է խանգարել նրան: Գնդակը ոչ մեկին չի դիպչում, բայց տղամարդը հասցնում է հրացանի կոթով հարվածել կնոջ գլխին:
Դեպքից քիչ անց բրազիլացուն ձերբակալել են:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան