Vollebak բրենդը ստեղծել է «անմահ» բաճկոն, որը կդիմակայի -50 աստիճան ցրտին և անգամ դանակի հարվածներին (լուսանկար)
Vollebak ապրանքանիշը ստեղծել է ուռուցիկ ձմեռային բաճկոն, որը պատրաստված է Dyneema պոլիմերային ամուր մանրաթելից: Որպես կանոն` այս մանրաթելից պատրաստված կտորն օգտագործվում է ծանր պայմաններում, օրինակ՝ տիեզերական արբանյակների և բեռնանավերի, գրում է «BURO24/7» գործակալությունը:
Նոր բաճկոնը 15 անգամ ավելի ամուր է պողպատից: Այն անգամ դանակի հարվածից չի պատռվում: Բաճկոնի յուրահատկություններից մեկն այն է, որ այն ցածր ջերմաստիճանի պայմաններում ավելի ամուր է դառնում, օրինակ՝ -50 աստիճանի դեպքում կտորի ամրությունն ավելանում է 5-10%-ով:
Դիզայներները նշում են, որ նման արտադրանք ստեղծելուն իրենց դրդել է ժամանակակից ուռուցիկ բաճկոնների հետ կապված խնդիրը: Արտադրողները փորձում են ձմեռային վերարկուները թեթև դարձնել և սինթետիկ նյութեր են օգտագործում, որոնք, ցավոք, երկարատև չեն կարող օգտագործվել: Ժամանակի ընթացքում դրանք մաշվում են, կարերը` բարակում, իսկ ահա Dyneema բաճկոնը եթե ոչ հավերժ, ապա շատ երկար կյանք կունենա:
Ուռուցիկ բաճկոնը հնարավոր է գնել 995 դոլարով:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան