Ամերիկացի սենատորը մեղադրել է Թուրքիային՝ C-400-ի հետ կապված «կարմիր գիծը» հատելու համար
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Քրիս վան Հոլլենը հայտարարել է, որ Թուրքիան հատել է հերթական «կարմիր գիծը»՝ սկսելով փորձարկել Ռուսաստանից ձեռք բերած C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ռադարները: Այս մասին սենատորը գրել է Twitter-ի իր էջում:
Սենատորի կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նկատմամբ: Հոլլենն ընդգծել է, որ ԱՄՆ օրենսդրությունը պարտավորեցնում է Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:
Երեկ «Միլլիյեթ» թերթը գրել է, որ Թուրքիան սկսել է Ռուսաստանից ձեռք բերած С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ռադարների աշխատանքի փորձարկումը, այդ նպատակով օդ կբարձրանան F-16 կործանիչներ և այլ ինքնաթիռներ:
Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում ճգնաժամ առաջացրած С-400 հակաօդային պաշտպանության նոր համակարգերի մատակարարումը սկսվել է հուլիսի կեսերին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով` այս համակարգերն ամբողջովին գործածության մեջ կդրվեն 2020 թվականի ապրիլին: Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել այդ գործարքից և դրա փոխարեն ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրները, հակառակ դեպքում սպառնացել է ամբողջովին չեղարկել կամ հետաձգել նորագույն F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաև CAATSA-ին («Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ հակառակորդներին հակազդելու մասին» օրենք) համապատասխան պատժամիջոցեր կիրառել, սակայն Անկարան հրաժարվել է զիջումների գնալ:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան