«Աղոթում եմ Ձեր և ռուս ժողովրդի համար». Հռոմի պապը «սրտագին ողջույններ» է հղել Պուտինին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ողջույնի հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ինչպես տեղեկացրել է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը, ողջույնը հղվել է Պապի՝ Ճապոնիայից Ռուսաստանի օդային տարածքով Հռոմ վերադառնալու ճանապարհին:
«Նորին գերազանցություն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ես սրտանց ողջունում եմ Ձեզ՝ Թաիլանդից և Ճապոնիայից Հռոմ վերադառնալիս թռիչք կատարելիս Ռուսաստանի վրայով: Վստահեցնում եմ Ձեզ, որ աղոթում եմ Ձեր և Ռուսաստանի Դաշնության ժողովրդի համար՝ ցանկանալով Աստծո օրհնությունը, խաղաղություն և ուրախություն»,-ասված է հեռագրում:
Պապի ուղերձներն այն երկրների նախագահներին, որոնց տարածքի վրայով թռիչք է կատարում պապական ինքնաթիռը, արդեն կայացած պրակտիկա է: Պապի՝ Տոկիոյից Հռոմ վերադարձի ճանապարհի մեծ մասն անցել է ՌԴ օդային տարածքում:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի և ՌԴ նախագահի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 4-ին Վատիկանում: Կողմերը նշել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակն ու մոտ դիրքորոշումները մի շարք հիմնական հարցերում, ներառյալ՝ քրիստոնյաների պաշտպանությունը՝ այդ թվում Մերձավոր Արևելքում և քրիստոնեական արժեքների պահպանումը:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան