Համաշխարհային սարդոստայնի ստեղծողը նախազգուշացրել է «թվային դիստոպիայի» մասին
Թիմ Բերնես Լին, համաշխարհային սարդոստայնի ստեղծողը, նախազգուշացրել է «թվային դիստոպիայի» մասին, եթե աշխարհը գլուխ չհանի այնպիսի սպառնալիքներից, ինչպիսին են ապատեղեկատվությունը եւ անձնական կյանք ներխուժումը, հայտնում է CNN-ը։
Բրիտանացի համակարգչային գիտնական Բերնես Լին, որը «տեղեկատվության կառավարման համակարգի» ստեղծման մասին իր առաջարկությունն առաջին անգամ ներկայացրել է 1989թ․, կրկնել է «Ինտերնետի համար պայմանագրի» կնքման իր կոչը՝ առաջարկելով կառավարություններին, ընկերություններին եւ մասնավոր անձանց պաշտպանել այն՝ օգտագործելով ինը կարեւոր սկզբունքներ։ Այս առաջարկություններն ուղղված են նրան, որպեսզի կանգնեցվի առցանց-սպառնալիքների աճը։
Բեռլինում երկուշաբթի կայանալիք համաժողովի նախաշեմին Բերնես Լին հնարավոր վտանգների մասին նախազգուշացում է գրել Twitter-ում․ «Եթե մենք չկարողանանք պաշտպանել ազատ եւ բաց ցանցը, մենք կկանգնենք արմատացած անհավասարության եւ իրավունքների չարաշահման թվային դիստոպիայի ստեղծման շեմին»։
Իր հիմնադրամի կայքում ավելի վաղ գրած հայտարարության մեջ նա համացանցն անվանել է «մեր ժամանակները բնութագրող հնարավորություններից մեկը»՝ հավելելով, որ անհրաժեշտ է համատեղ գործողություններ նախաձեռնել, որպեսզի «կանխվի ցանցի օգտագործումը նրանց կողմից, ովքեր ուզում են շահագործել, բաժանել եւ խափանել»։
«Ինտերնետի համար պայմանագիրն» արդեն աջակցություն է ստացել ավելի քան 160 ընկերությունների , այդ թվում Facebook-ի, Microsoft-ի եւ Google-ի կողմից։ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Գանայի կառավարությունները նույնպես ստորագրել են դրա հիմնարար սկզբունքները։
Պայմանագրում շարադրված են երեք խումբ սկզբունքներ, որոնց պետք է հետեւեն կառավարությունները, ընկերությունները եւ առանձին անձինք։
Այլ առաջարկների հետ մեկտեղ, կառավարությունները պետք է ապահովեն, որպեսզի բոլորը հասանելիություն ունենան ինտերնետին, իսկ մարդու գաղտնիության իրավունքը եւ ինտերնետում տեղեկատվության իրավունքը պետք է պահպանվի եւ պաշտպանվի, ընկերությունները պետք է հարգեն եւ աջակցեն մարդու իրավունքները։
Անձնական մակարդակում մարդիկ պետք է հաշվառման, ուժեղ առցանց-հանրությունների եւ բացառված խմբերը պաշտպանելու (երբ նրանք հարձակումների եւ հետապնդումների են ենթարկվում) իրավասություններ ունենան։
Ավելի վաղ, այս տարի, Բերնես Լին հրապարակել էր ինտերնետի 30 ամյակին նվիրված բաց նամակ, որում աշխարհին խնդրում էր «պայքարել» այնպիսի համացանցի համար, որը խթանում է որակը, հնարավորությունները եւ կրեատիվությունը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը