Դրեզդենում թալանել են «Կանաչ կամար» պատմական թանգարանը
Գերմանական Դրեզդեն քաղաքում թալանել են սաքսոնյան թագավորների «Կանաչ կամար» կոչվող գանձարանը, որտեղից հարյուր միլիոնավոր եվրո արժողությամբ ցուցանմուշներ են տարել:
Գողացված իրերի ցանկն ու հասցված վնասի չափը դեռևս ճշտվում է: Ինչպես տեղեկացնում է meduza-ն՝ հղում անելով գերմանական աղբյուրին, խոսքը ադամանդների և հնագույն զարդերի մասին է: Տեղի լրատվամիջոցների բնութագրմամբ՝ գողությունն արդեն իսկ անվանում են արվեստի գործերի խոշորագույն կողոպուտը հետպատերազմյան շրջանում:
Գողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ի առավոտյան: Գողերը ներխուժել են թանգարան՝ կոտրելով առաջին հարկի պատուհանների վանդակաճաղերը: Մինչ այդ, նրանք հրդեհել էին տրանսֆորմատորը, ինչի հետևանքով շենքը հոսանքազրկվել է, և ազդանշանային համակարգը չի աշխատել:
«Կանաչ կամարը» Եվրոպայում թանկարժեք իրերի ամենամեծ հավաքածուներից մեկն է, որտեղ 4000 ոսկերչական իրեր են գրանցված: Այն 18-րդ դարում հիմնել է Սաքսոնիայի կուրֆյուրստ Ավգուստը:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան