Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել միջուկային գործարքին
Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի միջամտել միջուկային գործարքին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը չեղարկում է պատժամիջոցների բացառությունները, որոնք գործում էին Ֆորդոյի միջուկային օբյեկտի համար:
«Ինչ վերաբերում է պատժամիջոցների բացառությունների չեղարկմանը, մենք չենք կարծում, որ ԱՄՆ-ը կարող է ինչ-որ կերպ արտահայտվել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասին կամ միջամտել այդ հարցին»,- ասել է Մուսավին:
Նոյեմբերի 6-ին Իրանը չորրոդ անգամ հրաժարվել է միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունների իրականացումից եւ սկսել է Ֆորդո օբյեկտում իրանի հարստացման հարցով ցենտրիֆուգների օգտագործումը, այն դեպքում, երբ միջուկային գործարքը ենթադրում է, որ Նատանզեի համալիրը նման նպատակների համար միակը կլինի:
Առաջին անգամ Թեհրանը հրաժարվել է միջուկային սահմանափակումներից միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրսբերումից մեկ տարի անց: Թեհրանը պատասխանել է ուղիղ մեկ տարի անց, ինչը Իրանի իշխանությունները «ռազմավարական համբերություն» են անվանել:
Թեհրանը մի շարք միջուկային սահմանափակումներից առաջին անգամ հրաժարվել էր գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու մեկ տարվա հետ կապած. Վաշինգտոնը գործարքից դուրս էր եկել 2018-ի մայիսի 8-ին, Թեհրանը պատասխանել էր ուղիղ մեկ տարի հետ, ինչն անվանել էր «ռազմավարական համբերություն»: ԳՀՀԾ մի շարք դրույթների կատարումից հրաժարվելու առաջին փուլն առնչվում է հարստացված ուրանի եւ ծանր ջրի պաշարներին: Հետագայում Թեհրանում իշխանությունները հայտարարել էին միջուկային գործարքով պարտավորությունների կրճատման երկրորդ փուլի մասին՝ հայտարարելով, որ Իրանը ուրանը կհարստացնի այն մակարդակով, որը երկրին անհրաժեշտ է: Երրորդ փուլը սկսվել է սեպտեմբերի 6-ին. այդ ժամանակ Իրանը հայտարարել էր, որ սկսել է մի ամբողջ շարք ցենտրիֆուգաների աշխատանքը՝ իրեն չսահմանափակելով միջուկային հետազոտությունների ոլորտում եւ ԳՀՀԾ դրույթների մշակման հարցում:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան