ԵՄ հաքերները շարքից հանել են ԻՊ առաջատար տեղեկատվական ռեսուրսը
Եվրոպական ոստիկանական Եվրոպոլ գործակալության ցանցահենները Բելգիայի Դաշնային ոստիկանության հետ համատեղ հաջող կիբեռհարձակում են իրականացրել «Իսլամական պետության» ահաբեկչական կազմակերպության ինտերնետ-ռեսուրսի այսպես կոչված Amaq տեղեկատվական գործակալության դեմ։ Այս մասին տեղեկացրել է RTBF հեռուստաալիքը՝ հղում կատարելով բելգիական հատուկ ծառայությունների աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա տեղեկատվությամբ՝ գործողությունը, որի պատրաստությունը տեւել է մոտ մեկ տարի, իրականացվել է նոյեմբերի 21-22-ին։ Արդյունքում՝ հաջողվել է արգելափակել մի քանի հազար գրառումներ՝ կապված այդ ռեսուրսի հետ։
Amaq-ի գործունեությունը հաջողվել է կասեցնել նաեւ 2018-ին, բայց ԻՊ-ը կարողացավ մի քանի ամսվա ընթացքում վերականգնել իր տեղեկատվական ռեսուրսի աշխատանքը։
ԻՊ-ի հետ կապված տեղեկատվական կայքերը ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում ներառված են փակման ենթակա արգելված ռեսուրսների ցուցակում։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան