Ֆրանսիայում հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է չորս մարդու
Ֆրանսիական Վար դեպարտամենտում հեղեղումներից զոհերի թիվը հասել է չորս մարդու, տեղեկացնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով դեպարտամենտի պրեֆեկտուրային, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Մինչ այդ տեղեկացվել էր, որ երկու մարդու մարմին հայտնաբերվել է Վար դեպարտամենտում, որտեղ ուժեղ հեղեղումներ են սկսվել։ Առաջին մարմինը գտնվել է Լը Մյուի համայնքում, երկրորդը՝ մեքենայում, Կաբաս քաղաքում։
«Անվտանգության եւ փրկարար ծառայությունները, որոնք Վարում զբաղվում են հեղեղումներով, Թաներոն (համայնքում) հայտնաբերել են երկու անկենդան մարմին եւ զույգի մեքենան... որը համարվում էր անհետ կորած»,- հեռուստաալիքը մեջբերում է պրեֆեկտուրայի հաղորդագրությունը։
Բացի այդ, փրկարարները շարունակում են 77-ամյա տղամարդու որոնումները, որը կորել է Սենթ Անթոնեն դյու Վար համայնքում։
Շաբաթ օրը անձրեւների եւ հեղեղումների հետ կապված՝ Ֆրանսիայի հարավարեւելյան երկու դեպարտամենտներում (Վարում եւ Մերձափնյա Ալպերում) հայտարարվել է մետեովտանգի կարմիր մակարդակ։ Կիրակի եղանակային վտանգի մակարդակը իջեցվել է կարմիրից նարնջագույնի։ Ճանապարհների եւ ավտոմայրուղիների մեծ մասը երթեւեկելի չէ, դադարեցվել է գնացքների երթեւեկը Լազուրի ափին։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան