Ուկրաինան միջամտել է 2016 թ.-ի նախագահական ընտրություններին. ԱՄՆ Կոնգրեսմեն (տեսանյութ)
Ամերիկացի կոնգրեսմեն Լի Զելդինը հայտնել է, որ Ուկրաինան միջամտել է ԱՄՆ 2016 թ.-ի նախագահական ընտրություններին: Ջեյք Թափերի հետ հարցազրույցում հանրապետական կոնգրեսմենը հայտնել է, որ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ 2016 թ.-ի նախագահական ընտրություններին, և չնայած համեմատելի չէ, սակայն Ուկրաինան նույնպես արել է դա, հաղորդում է CNN-ը:
Նրա խոսքով՝ ուկրաինացի պաշտոնական դեմքերը վնաս են հասցրել Դոնալդ Թրամփի թիմին:
Մասնավորապես, Զելդինը նշել է, որ դրան մասնակից է եղել ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Վալերի Չալին: Նա մանրամասնել է, որ ուկրաինական կողմը տեղեկություններ է տարածել Ռեգիոնների կուսակցության այսպես կոչված սև հաշվապահության ցուցակում Փոլ Մանաֆորտի լինելու մասին, որը մի քանի ամիս գլխավորել էր Թրամփի՝ 2016 թ.-ին նախընտրական շտաբը:
Զելդինը ընդգծել է, որ Ուկրաինան կապ ունի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Թրամփի վերաբերյալ Մոսկվայի կողմից իբր վարկաբեկող նյութերի հավաքման մասին այսպես կոչված դոսյեի հետ:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան