«Նեմոյի այգում» աճում է բանջարեղենի տեսակներ ու անգամ ելակ (տեսանյութ)
Իսկ ինչ կպատահի, եթե ապագայում գյուղատնտեսական մշակաբույսերը սկսեն աճեցնել ծովում: Այս, առաջին հայացքից, ուտոպիստական գաղափարը կյանքի է կոչվում Իտալիայի ծովափնյա հատվածում, Պիզա քաղաքից ոչ հեռու:
Եվրանյուզը գրում է, որ Սերջիո և Լուկա Գամբերինիները, որոնք հիմնել են Ocean Reef Group ընկերությունը, ստեղծել են «Նեմոյի այգի»՝ ստորջրյա ֆերմա: Խարիսխի վրա ամրացված և օդով լցված հինգ տարաներում նրանք աճեցնում են բանջարեղենի տեսակներ ու անգամ ելակ:
Փորձառու դայվերների սկզբնական նպատակն էր տուրիստներ և ստորջրյա լողի սիրահարներ գրավելը, սակայն ստացված արդյունքները գերազանցել են նրանց սպասելիքները: Ծովի ջրի մեջ աճեցրած բանջարեղենն ու միրգը, առաջին հերթին ավելի արագ են աճում, բացի այդ, ունեն ավելի արտահայտիչ համ ու հոտ և չեն տուժում մակաբույծներից: Փորձագետների կարծիքով, նման գաղափարները կարող են արդեն այսօր հետաքրքրել այն երկրներին, որոնք տառապում են գոյուղատնտեսական հողերի անբավարարությունից:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան