Ռուսաստանում կարծում են, որ ԱՄՆ-ն կապված է Բոլիվիայի ներքին ճգնաժամի հետ
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Վաշինգտոնը կապված է Բոլիվիայում քաղաքական ճգնաժամի հետ, որ արդյունքում երկրի նախագահ Էվո Մորալեսը հրաժարական տվեց: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Հետախուզական ծառայության տնօրենը համոզմունք է հայտնել նաև, որ լատինամերիկյան երկրում իրավիճակը մոտ ժամանակներս դեռ չի կայունանա: Նրա կարծիքով ԱՄՆ-ին այս ճգնաժամը պետք էր, որպեսզի փոխեր Բոլիվիայի քաղաքական վեկտորը:
Հիշեցնենք, որ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը գրեթե 14 տարի իշխանության լինելուց հետո հրաժարական է տվել:
Դիտորդները բազմաթիվ խախտումներ էին հայտնաբերել հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ, սակայն Մորալեսը հայտարարել է, որ ինքը հեղաշրջման զոհ է դարձել: Նա ասել է, որ հեռանում է, որպեսզի պաշտպանի քաղաքական դաշնակիցներին, որոնց տները հրդեհվել են բողոքի ակցիաների ժամանակ:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան