Թուլուզում ողորմություն տված ֆրանսիացուն տուգանել են 100 եվրո
Ֆրանսիայի երկաթուղային ոստիկանությունը Թուլուզի երկաթուղային կայարանում մի կնոջ ողորմություն տված ֆրանսիացուն տուգանել է 100 եվրո, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ողորմություն խնդրող կինը երեխայի հետ մոտեցել է Ժերեմի անունով ուղևորին, երբ վերջինս ավտոմատ սարքից մի բուռ մանրադրամ է հանելիս եղել: Չնայած երկաթուղային ոստիկանության աշխատակիցների` մուրացկանությունն արգելելու զգուշացումներին`տղամարդը կարիքի մեջ գտնվող ընտանիքին 70 սանտիմ (մանրադրամ) է տվել: Արդյունքում իրավապահներից մեկը տղամարդուն 100 եվրոյի չափով տուգանք վճարելու չեք է դուրս գրել:
Ժերեմին հայտնել է, որ բողոքարկելու է տուգանքը և բոլոր դեպքերում չի պատրաստվում 70 սանտիմ ողորմություն տալու համար 100 եվրո վճարել: Միաժամանակ նա հավաստիացրել է, որ կինն իրենից գումար չի խնդրել, և նա ինքնակամ է օգնել:
Ավելի ուշ Ֆրանսիական երկաթուղիների ազգային ընկերությունից (SNCF) հայտնել են, որ իրավապահն անքաղաքավարի է իրեն պահել, և զրոյացրել են տուգանքը:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը