Իսրայելի վարչապետին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկրի Գլխավոր դատախազության կողմից իրեն ներկայացված մեղադրանքները որակում է որպես պետական հեղաշրջման փորձ: Իսրայելի կառավարության ղեկավարի այս հայտարությունը հնչեց հինգշաբթի ուշ երեկոյան` երկրի Գլխավոր դատախազ Ավիշայ Մանդելբլիթի Երուսաղեմում հրավիրած ասուլիսից քիչ անց:
«Սա դժվարին և տխուր օր է: Այսօր ես տեղեկացրեցի վարչապետ Բենյամին Նեթանյահուի փաստաբաններին երեք դրվագներով նրան պաշտոնական մեղադրանք առաջադրելու որոշման մասին: Իսրայելի ողջ հանրությանը և ինձ մեծ վիշտ է պատճառում այն իրողությունը, որ երկրի գործող վարչապետին վարչական կոռուպցիայի մեղադրանք է առաջադրվում», - նշում էր Իսրայելի գլխավոր դատախազը:
Իրավապահների պնդմամբ՝ Նեթանյահուն և նրա կինը տարիներ շարունակ ազդեցիկ գործարարներից շուրջ 300 հազար դոլարի նվերներ են ստացել: Բացի այդ, ըստ դատախազության, Նեթանյահուն որոշակի արտոնություններ է տրամադրել մի շարք առաջատար լրատվամիջոցների` իր գործունեությունը բարենպաստ լույսի ներքո լուսաբանելու դիմաց:
Ինքը Նեթանյահուն ներկայացված մեղադրանքները չի ընդունում և հայտարարում է, որ հրաժարական ներկայացնելու մտադրություն չունի:
«Այսօր մենք Իսրայելի գործող վարչապետի դեմ հեղաշրջման փորձի ականատեսն ենք` հեղաշրջում, որ հիմնված է շինծու մեղադրանքների և կողմնակալ հետաքննության վրա», - նշում էր Նեթանյահուն:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը