Պոմպեոն կոչ է արել Իրանի ցուցարարներին ԱՄՆ ուղարկել բողոքների ճնշման վկայությունները
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հինգշաբթի կոչ է արել Իրանի ցուցարարներին պետդեպարտամենտ ուղարկել լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնք վկայում են Իրանի իշխանությունների կողմից ցույցերի ճնշման եւ մարդու իրավունքների այլ խախտումների մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ես խնդրեցի իրանցի ցուցարարներին մեզ ուղարկել տեսանյութեր, լուսանկարներ եւ այլ տեղեկատվություն, որը վկայում է (իրանական) ռեժիմի կողմից ցույցերի կոշտ ճնշման մասին»,- գրել է Պոմպեոն Թվիթերում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հետագայում այդ տվյալները կհրապարակի եւ «պատժամիջոցներ կմտցնի խախտումների համար»։
Պետքարտուղարը նաեւ Թվիթերում նման հաղորդագրություն է հրապարակել ֆարսի լեզվով, որտեղ կոչ է արել իրանցիներին իրենց նյութերն ուղարկել Telegram մեսենջերի օգնությամբ՝ տեղադրելով անհրաժեշտ կոնտակտները։
Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ մտավ կառավարական կարգադրությունը բենզինի գների կրկնակի թանկացման մասին՝ 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչեւ 30 հազար (մոտ 0,2 դոլար) մեկ լիտրի համար։ Դրանից հետո երկրի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ եւ ոստիկանության հետ բախումներ սկսվեցին։ Անկարգություններ գրանցվեցին հարյուրավոր բնակավայրերում։ Տեղի եւ արեւմտյան ԶԼՄ-ների տեղեկություններով՝ զոհվել է 12-30 մարդ, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել եւ վիրավորվել։
Ինտերնետի հասանելիությունն Իրանում գրեթե լիովին արգելափակվել է նոյեմբերի 16-ին, բողոքների ալիքից հետո։ Սահմանափակ ռեժիմով հասանելի են եղել որոշ օնլայն-սերվիսներ բանկերում եւ մի շարք ԶԼՄ-ներում։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը