ԱՄՆ կլինիկաներից մեկի աշխատակցուհիների կեսը գրեթե միաժամանակ հղիացել է
ԱՄՆ Ջորջիա նահանգի Գրովթաուն քաղաքի Therapy Trails լոգոպեդիայի կենտրոնում միաժամանակ հղիացել է կենտրոնի 8 աշխատակից, հաղորդում է WTOK-TV հեռուստակայանը:
Կենտրոնի ղեկավար Էլիզաբեթ Պիվիի խոսքով` մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում նա իմացել է իր 7 աշխատակիցների հղիության մասին:
«Երբ հղիացավ 6-րդ աշխատակցուհին, կենտրոնն ընդամենը 12 աշխատակից ուներ: Ստացվում է՝ անձնակազմի 50 տոկոսը միաժամանակ մայրացավ»,- ընդգծել է նա:
Therapy Trails կենտրոնի 5 աշխատակիցներ արդեն բարեհաջող ծննդաբերել են: Հարցազրույցի ընթացքում ամենաանսպասելին այն էր, ղեկավարը խոստովանել է, որ նա նույնպես երեխայի է սպասում:
Հոկտեմբերին հաղորդագրություն էր տարածվել, որ իսպանական Բարսելոնա քաղաքի հիվանդանոցներից մեկում միաժամանակ հղիացել է 7 բուժքույր: Հոսպիտալի աշխատակիցներից մեկի՝ սոցիալական ցանցում տեղադրած լուսանկարում կանայք ցուցադրում են իրենց փորիկները:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը