Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ում Սիցիլիայի օդանավակայանը փակվել է Էտնա հրաբխի ժայթքման պատճառով Հայաստանի պատանեկան շախմատի հավաքականը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Բոտվիննիկի գավաթին Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը Տարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆ Բնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն Ազիզյան Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում հոգեբանական ծառայությունների կազմակերպման վերաբերյալ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում Մամուլի ասուլիս․ ՆԳ նախարարությունը ասուլիսներով ամփոփում է ենթակա ծառայությունների կիսամյակային արդյունքները ԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. Զելենսկի Երեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվել Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը

Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ հանդիպում ՆԳՆ-ումՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էտնա հրաբխի ժայթքման պատճառովՀայաստանի պատանեկան շախմատի հավաքականը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Բոտվիննիկի գավաթինՌեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթըՏարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի․ Լևոն ԱզիզյանՍուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում հոգեբանական ծառայությունների կազմակերպման վերաբերյալԹուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներումՄամուլի ասուլիս․ ՆԳ նախարարությունը ասուլիսներով ամփոփում է ենթակա ծառայությունների կիսամյակային արդյունքներըԱՄՆ-ի «Patriot» հրթիռների միայն 5% է անհրաժեշտ ձմեռը հաղթահարելու համար. ԶելենսկիԵրեք պետական կառույցում վերանշանակումներ են կատարվելՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքըԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներՃապոնիայի ԱԳՆ բողոքի նոտա է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Իտուրուպ այցի կապակցությամբՓարիզյան ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց ՈւԵՖԱ-ի ՍուպերգավաթըՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, սպասվում է կարճատև անձրևԱրևի ամբողջական խավարումը դիտվել է Եվրոպայի որոշ երկրներում Ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Պատերազմող երկրներին պաշտոնապես արգելվել է հյուրընկալել ԵվրատեսիլըՆԳ նախարարն ամփոփել է ՆԳՆ ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըԲնական աղետներից համաշխարհային վնասը կես տարվա ընթացքում հասել է 100 միլիարդ դոլարի«Օդային շախմատ»․ ինչպե՞ս է ԱՄՆ-ն 3 ինքնաթիռով գաղտնի տարհանել ԹրամփինՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 13.08.2026Նոր թվային գործիքով հնարավոր կլինի հաշվարկել կենսաթոշակի և նպաստների չափըԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվում են․ ավտոբուսները կվերադառնան նախկին երթուղիներինԱնչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք է բացահայտվելԱճել են երեխաների թունավորման դեպքերը. ԱվանեսյանՊուտինին կանգնեցնելու ծրագիր ունենք. ԶելենսկիԳլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ինՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լքում է պաշտոնըԳեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներՍտեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱյսօր՝ օգոստոսի 12-ին, միլիոնավոր մարդիկ կկարողանան դիտել լիակատար արևային խավարումԱվանի համայնքային ոստիկանները թմրամիջոցի 30 փաթեթ են հայտնաբերելԿոլումբիայում հայրը մարմնով փլատակներից պաշտպանել է երկամսական փոքրիկինՔննարկվել են մինչև 200 հզր դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրության հնարավոր սցենարներըԿիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից«Բարսելոնան» առաջարկ է ներկայացրել կիսապաշտպան Ռոդրիի տրանսֆերի համարԿադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինայում պատերազմելու՝ հանուն «ռուսական աշխարհի». The EconomistԱդրբեջանն ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությունն ականազերծման հարցում. AxiosՀիմնանորոգվում է դեպի Շամբի ջրամբար տանող 3.2 կմ երկարությամբ ավտոճանապարհըՔաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինհրապարակներումՈւկրաինան ՆԱՏՕ-ից օգնություն է խնդրել տարածքների ականազերծման հարցումԱԺ նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանինԹուրքիայում վերականգնվում է «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցինՀայաստանը շարունակել է բարեփոխումները, սակայն պահպանվում են խնդիրները. ԵՄԿասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունըԵրիտասարդների նորարար մոտեցումները էական ներդրում են երկրի բնապահպանության գործում․ ՇՄ նախարար
Գիտություն

Գլոբալ տաքացում․ Աշխարհը 10 տարի անց՝ բնության աղետներ, աղքատություն եւ մահ

Խոսելով գլոբալ տաքացման մասին՝ մարդիկ սովորաբար պատկերացնում են հեռավոր ապագա։ Սակայն կլիմայական ճգնաժամի հետեւանքներն արդեն զգացվում են ողջ մոլորակի վրա։ Եւ առաջիկա տասը տարիներին իրավիճակը արդեն լրջորեն կբարդանա, հայտնում է HighTech+-ը՝ հղում կատարելով Business Insider-ին։

Գիտնականների գնահատականներով՝ նույնիսկ եթե մարդկությունը ամբողջովին դադարեցնի ջերմոցային գազերի արտանետումները, ինչը անհավանական է, Երկիրը կշարունակի տաքանալ։ Իրադարձությունների վատագույն զարգացման դեպքում մինչեւ 2030թ․ ջերմաստիճանի աճը կկազմի 1,5°С։ Բեւեռային եւ լեռնային սառույցները կանցնեն անդառնալիության կետը, որը վերջին հաշվով կհանգեցնի դրանց լիակատար անհետացմանը։


Գրենլանդիայի սառցե վահանը արդեն մոտենում է այդ վիճակին՝ տաք ժամանակ կորուստներն այն քան մեծ են, որ դրանց այեւս չի կարող փոխարինել ձմռանը սառցի կուտակումը։

Սառույցների հալվելը կհանգեցնի ծովի մակարդակի բարձրացման՝ մինչեւ 2030թ․ միջինը 10-20 սմ-ով։ Ամենաշատը դա կառնչվի առափնյա շրջաններում եւ ոչ մեծ կղզիների վրա տեղակայված քաղաքներին ու պետություններին։ Արդեն այսօր առափնյա քաղաքները տառապում են պարբերաբար տեղի ունեցող ջրհեղեղներից։ Օրինակ, հենց հիմա Վենետիկն ապրում է կես դարի ընթացքում խոշորագույն ջրհեղեղը։

Օվկիանոսների տաքացմանը զուգընթաց նրանց մեջ ավելի ու ավելի շատ փոթորիկներ կծնվեն։ Գիտնականները կանխատեսում են, որ առաջիկա 10 տարիներին փոթորիկները ավելի հաճախակի ու հզոր կլինեն։ Դրանց շարժման արագությունը կդանդաղի, իսկ դա նշանակում է, որ ավերելու ավելի շատ ժամանակ կունենան։

Եղանակային այլ աղետները նույնպես կհաճախանան։ Օրինակ, շոգի եւ երաշտների պատճառով ավելի շատ անտառային հրդեհներ կլինեն։ Արդեն այսօր ԱՄՆ-ի արեւմուտքում տարեկան երկու անգամ ավելի շատ անտառ է այրվում, քան 1980-ականներին։ Կալիֆոռնիայում այդ թիվը մեծացել է հինգ անգամ։

Հրդեհներ կլինեն նույնիսկ Արկտիկայում, որը մնացած աշխարհից երկու անգամա ավելի արագ է տաքանում։

Երաշտների պատճառով շատ քաղաքներ կարող են զրկվել խմելու ջրից։ Հարավաֆրիկյան Քեյփթաունը մոտեցել էր դրան 2018թ․ սկզբին, իսկ 10 տարի անց նման խնդրի հետ կբախվեն աշխարհի բոլոր քաղաքները։ Ավստրալիան արդեն երկրորդ տարին անընդմեջ ջրի դեֆիցիտ է ապրում։

Գլոբալ տաքացումը ուժեղ հարված կհասցնի նաեւ ծովային էկոհամակարգերին։ Այսպես, մինչեւ 2030թ․ ճգնաժամային իրավիճակում կհայտնվի մարջանի խութերի 60 տոկոսը, որոնց մեջ ապրում է ծովային ամբողջ ֆլորայի եւ ֆաունայի 25 տոկոսը։ Սակայն համաշխարհային օվկիանոսը ոչ միայն տաքանում է կլիմայական փոփոխությունների պատճառով, այլ դառնում է նաեւ ավելի թթու եւ թթվածնով պակաս հագեցած։ 10 տարի հետո այս խնդիրներին կառնչվի ծովերի 55 տոկոսը, ինչը կհանգեցնի ծովի բնակիչների եւ ձկնորսությունից ու ակվամշակույթից կախված մարդկանց համար լուրջ խնդիրների։

ԱՀԿ-ի գնահատականներով, մինչեւ 2030թ․ կլիմայական փոփոխությունները կհանգեցնեն 241 000 մարդու մահվան։ Բացի այդ, տաքացումը կուժեղացնի սոցիալական անհավասարությունը եւ եւս 100 մլն մարդու կհասցնի ծայրահեղ աղաքատության։ Ամենաշատը կտուժեն գյուղական զարգացող երկրների համայնքների բնակիչները, որոնք հազիվ թե կարողանան գլուխ հանել երաշտների եւ շոգի հետեւանքով բերքատվության նվազման պայմաններում։

Մարդկությունը հազիվ թե կարողանա ազդել այն բանի վրա, թե ինչպիսին կլինի աշխարհը 10 տարի անց։ Սակայն մենք դեռեւս ունենք հնարավորություն խուսափելու կլիմայի փոփոխությունների վատագույն հետեւանքներից։