Իտալիայում ընտանի կենդանիների իրավունքները ցանկանում են հավասարեցնել երեխաների իրավունքներին
Իտալիայում ընտանի կենդանիների իրավունքները ցանկանում են հավասարեցնել երեխաների իրավունքներին, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Giornale-ին:
Փաստաթղթում նշվում է, որ կենդանիների կարգավիճակը պետք է բնութագրել որպես «զգացմունքներ ունեցող արարածների» կարգավիճակ, իսկ շներն ու կատուները «ոչ թե օբյեկտ են, այլ կենդանի էակներ»: Իտալական գործակալությունը նշում են, որ նման ձեւակերպումները փաստացի հավասարեցնում են ընտանի կենդանիների իրավունքները երեխաների իրավունքներին:
Եթե նորմը ներառվի քաղաքացիական օրենսգրքում, ապա կենդանիների տերերը պարտավոր կլինեն կենդանիների համար ապահովել պատշաճ կյանք՝ բոլոր կարիքներին համապատասխան: Այսպիսով, ամուսնալուծվելու դեպքում դատարանը կորոշի՝ ում հետ թողնի ընտանի կենդանուն: Շները կկարողանան հավասար հիմունքներով գնալ եկեղեցի եւ այլ հանրային հաստատություններ՝ ընտանիքի մյուս անդամների հետ հավասար, իսկ «թոշակի անցած» ոստիկանական շները շները ցմահ թոշակ կստանան: Օրինագծով նաեւ արգելվում է ընտանի կենդանուն տիրոջից բաժանելը. եթե տերը մահանա, կենդանիներին կհետեւեն նրա հարազատները:
Իտալիայում արդեն նման օրենքներ են գործում. կենդանիների հետ վատ վերաբերմունքի համար խոշոր տուգանքներ եւ պատիժ է սահմանվում: Կառավարությունը թույլ է տալիս հասարակական տրանսպորտում շների տեղափոխել, կենդանիների համար հյուրանոցներ կառուցել, ինչպես նաեւ շների համար նախատեսված լողափեր է կառուցում:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան