Կոնգրեսականները Պետդեպարտամենտին կոչ են անում պահել Հայաստանին և Ադրբեջանին տրվող ռազմական օգնության հավասար չափերը
ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Ջեքի Սփեյերը և Ադամ Շիֆը Պետդեպարտամենտին կոչ են արել պահպանել հավասարությունը Հայաստանին և Ադրբեջանին տրվող ռազմական օգնության չափերի միջև։ Այս մասին հայտնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն։
«Անկասկած, Ադրբեջանին անվտանգության ոլորտում հատկացվող օգնության մեծացումը անհավասարակշռություն է ստեղծում տարածաշրջանում և անտեսում է ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ քսանամյա նախադեպը»,- նշվում է կոնգրեսականների հայտարարության մեջ։
Նրանք նաև կոչ են արել Հայաստանին ռազմական ուսուցում և սարքավորումներ տրամադրել հավասարությունը վերականգնելու համար։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը