ԱՄՆ-ն աջակցել է օկուպացված Արեւմտյան ափին հրեական բնակավայրեր կառուցելու Իսրայելի իրավունքին
ԱՄՆ-ն փաստացի աջակցել է Հորդանան գետի օկուպացված Արեւմտյան ափին հրեական բնակավայրեր կառուցելու Իսրայելի իրավունքին՝ հրաժարվելով չորս տասնամյակ շարունակ գոյություն ունեցող դիրքորոշումից, որի համաձայն այդ բնակավայրերի առկայությունը հակասում է միջազգային իրավունքին: Այս քայլը կարող է ավելի դժվարացնել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ 1967 թվականին Իսրայելի կողմից գրավված Արեւմտյան ափի բնակավայրերի մասին ԱՄՆ հայտարարությունները անհետեւողական էին: «Իսրայելական քաղաքացիական բնակավայրերի ստեղծումն ինքնին չի հակասում միջազգային իրավունքին»,- Պետքարտուղարությունում լրագրողներին ասել է Պոմպեոն՝ հրաժարվելով պաշտոնական իրավական դիրքորոշումից, որը ԱՄՆ-ն գրավում էր 1978 թվականին Ջիմի Քարթերի նախագահությունից սկսած:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ ԱՄՆ հայտարարությունն «ուղղում է պատմական սխալը», մինչդեռ պաղեստինցի գլխավոր բանագնաց Սաիբ Էրեքաթն ասել է, որ Վաշինգտոնը «միջազգային իրավունքը «ջունգլիների օրենքով» փոխարինելու» ռիսկի է դիմում:
Պաղեստինի ներկայացուցիչները կարծում են, որ ԱՄՆ դիրքորոշումը խախտում է միջազգային իրավունքը: Միջազգային հանրությունը ցանկացած երկրի քաղաքացիական բնակչության տեղափոխումը օկուպացված հողեր դիտարկում է որպես անօրինական՝ ըստ 1949 թվականի Ժնեւի Չորրորդ կոնվենցիայի եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան