Սկանդալային Մարա Բաղդասարյանի ընկերը ոստիկանություն է դիմել
Սկանդալային պատմություններով հայտնի ավտոարշավորդ Մարա Բաղդասարյանի ընկերը՝ Դենիս Կավտարաշվիլին, դիմել է ոստիկանություն ՝ հայտարարելով, որ Ռուբլյովկայում գտնվող տյունինգ-սրահից ինչ-որ մեկը առեւանգել է իր BMW M4 coupe ավտոմեքենան: Այս մասին հայտնում է Life.ru-ն։
Երիտասարդը հայտնի է դարձել Մարայի հետ հերթական սկանդալային պատմությունից հետո։ 2017թ-ին նա տոնում էր իր վերադարձը մեկուսարանից, որտեղ նա անցկացրել է 15 օր, ընկերների հետ՝ Նոր Արբատում: Կիսվելով տպավորություններով ՝ նա շտապել է վերադառնալ իր սովորական հոբբիին՝ գիշերային «մահափորձերին»։ Եվ արդեն կեսգիշերին մոտ Mercedes-Benz-ով կազմակերպած մրցավազքի ժամանակ անցնում է կարմիր լույսի տակով։ Երբ ոստիկանները արգելափակել են օրինախախտների մեքենան եւ մոտեցել նրան, ղեկին եղել է Դենիս Կավտարաշվիլին, Մարան նստած է եղել կողքի նստատեղին։
Դրանից մեկ տարի առաջ Դենիս դարձավ եւս մեկ քրեական գործի առանցքային մասնակից: Փողոցային մրցարշավորդին եւ նրա ընկերոջը մեղադրել են բռնաբարության մեջ։
Երիտասարդը այժմ գտնվում է քննչական մեկուսարանում, որտեղից էլ դիմել է ոստիկանություն։ Նա քրեական գործով մեղադրյալ է և սպասում է դատարանի որոշմանը։
Ստուգումից հետո ոստիկանները պարզել են, որ մեքենան տանից վերցրել է երիտասարդի աղջիկը։ Մեքենան գրանցված է Թաթարստանում։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը