Չար կատակ. Սան Ֆրանցիսկոյում դիզայները փորձի շրջանակում քաղաքով մեկ Apple-ի ականջակալների սթիքերներ է շաղ տվել
Ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքից արտ-տնօրեն Պաբլո Ռոշան հայտնի է իր դաժան կատակներով: 2016 թվականին նա տարօրինակ լուսանկարներով պաստառներ էր կախել քաղաքով մեկ, որոնք իբր արված են iPhone 6-ով (Apple ընկերության իրական գովազդի նմանակում):
Սակայն այս նոյեմբերին դիզայների հորինած կատակը կարող է ամենադաժաններից մեկը համարվել: Դիզայները Apple-ի AirPods անլար ականջակալների պատկերներով սթիքերներ է տպել և ցփնել դրանք Սան Ֆրանցիսկոյի փողոցներով մեկ: Կատարված աշխատանքի արդյունքները Ռոշան հրապարակել է Instagram-ում:
Հեռվից սթիքերն իրապես դժվար է եղել տարբերել իրական AirPods-ից: Շատ անցորդներ խաբվել են և կռացել` «ականջակալը» վերցնելու:
Հրապարակմանը կից մեկնաբանություններում օգտատերերը հիացմունք են հայտնել դիզայների հնարամտության առնչությամբ: Արտ-տնօրենին կոչում են չար հանճար կամ չար կատակների թագավոր:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը