Լուկաշենկոյի ավագ որդին նոր պաշտոն է ստացել Բելառուսում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին՝ Վիկտորը, ընտրվել է երկրի ազգային օլիմպիական կոմիտեի առաջին փոխնախագահ: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Բելառուս առաջնորդն ընդգծել է, որ իր որդուն այդ պաշտոնի համար ինքը չի առաջադրել: Նա հիշեցրել է, որ իր որդին ներկայում զբաղեցնում է նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնը, սակայն ինքը դեռ չի որոշել՝ արդյոք իր որդին կհամատեղի երկու պաշտոնները, թե ոչ:
«Դա պետության համար մեծ կորուստ կլինի: Ես արդեն ասել եմ, որ նա օգնական է աշխատում, որովհետև ինձ շատ վստահելի կապ է հարկավոր ուժային կառույցների և իմ միջև»,-նշել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ Լուկաշենկոն հերքել էր լուրերն այն մասին, թե պատրաստվում է իշխանությունը ժառանգաբար փոխանցել որդիներից մեկին:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը