«Թրամփի հետ հանդիպումից հետո, Սենատում բոլոր քննարկումները ձախողվել են». Էրդողանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ Սենատում կիրառված վետոյին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կայացած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևերին և Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկման հարցում վետո կիրառելուն: Այս մասին տեղեկացնում է Milliyet լրատվականը:
Էրդողանը, մասնավորապես, նշել է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա տարաձայնություններն «արհեստականորեն ուռճացվել են ԱՄՆ-ում գործող հակաթուրքական շրջանակների կողմից»:
Ըստ թուրք առաջնորդի՝ իրենց երկրների հարաբերությունների վատթարացմանն ուղղված քայլերի իրական բնույթը բոլորից լավ տեսնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչի շնորհիվ էլ իրենց հանդիպման ժամանակ իրենք «ապացուցել» են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն «անարդար է և հակասում է պատմական ճշմարտությանը»:
Էրդողանը փաստել է նաև, որ իրենց հանդիպման արդյունքում «Սենատում առկա հայկական պնդումների մասին բոլոր քննարկումները ձախողվել են», և կիրառվել է վետո:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։
Սակայն Թրամփին մտերիմ սենատորներից մեկը` հանրապետական Լինդսի Գրեհեմը, Սենատում վետո էր կիրառել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 12-13-ը գտնվում էր ԱՄՆ-ում: Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ կատարելիք այցի շրջանակում Դոնալդ Թրամփի հետ քննարկելու է Վաշինգտոնի կողմից թուրք-ամերիկյան պայմանավորվածությունների չկատարման հարցը

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը