Պետական պաշտոնյան շանը կապել է ավտոմեքենայից և քարշ տվել մոտ մեկուկես կիլոմետր (տեսանյութ)
Ուկրաինայում Խմելնիցկի քաղաքի քաղաքապետի նախկին տեղակալ և մարզի Պետական արխիվի այժմյան տնօրեն Վլադիմիր Բայդիչն իր շանը կապել է ավտոմեքենայից և նրան քարշ տվել ճանապարհով՝ շուրջ մեկուկես կիլոմետր, հայտնում է unian.net-ը։
Սրտացավ ականատեսները Բայդիչին կանգնեցրել են Կրասիլովսկի շրջանում և պահանջել, որ բաց թողնի շանը, և ոստիկանություն են կանչել։ Պետական պաշտոնյայի խոսքով՝ այս եղանակով նա ցանկացել է պատժել շանը՝ մորը կծելու համար։ Շանն իրենց խնամքի ներքո են վերցրել կամավորները։ Նա վնասվածքներ ունի և այժմ գտնվում է անասնաբուժական կլինիկայում։
Տեղական vsim.ua կայքը հայտնում է, որ կատարվածի ականատեսն է եղել հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչը, որն այդ պահին անցնելիս է եղել տարածքով։ Պաշտոնյան շանն ավտոմեքենայից կապել էր մետաղյա շղթայով։ Շունն ամբողջովին արնաշաղախ է եղել։
Ակտիվիստները պատրաստվում են ոստիկանության շենքի մոտ բողոքի ցույց անցկացնել՝ պահանջելով պատժել շան դաժան տիրոջը։ Ոստիկանությունից հայտնել են, որ միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 299 հոդվածի առաջին մասով՝ դաժան վերաբերմունք կենդանիների նկատմամբ։
Այս պահին պետական պաշտոնյային 3400-ից 5000 ուկրաինական գրիվնայի չափով տուգանք կամ 6 ամսից 3 տարվա ազատազրկում է սպառնում։

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը