Ֆրանսիայում ճանապարհային կամուրջ է փլուզվել. կան զոհեր (տեսանյութ)
Ֆրանսիայի հարավում՝ Թուլուզից ոչ հեռու գտնվող Միրպուա սյուր Թարն կոմունայում, փլուզվել է Թարն գետով անցնող 155 մ երկարությամբ ճանապարհային կամուրջ: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում անելով Le Figaro-ին:
Հաղորդվում է, որ փլուզման հետևանքով 3 ավտոմեքենա՝ 2 մարդատար և 1 բեռնատար, հայտնվել են ջրում: Մահացել է 15-ամյա աղջիկ, ևս մի քանիսն անհետ կորել են: Նախնական տվյալներով՝ բեռնատարի քաշը գերազանցել է թույլատրելի նորմը: Կամրջով անցնելու համար մեքենաների թույլատրելի քաշը 18 տոննա է:
Տեղի իրավապահների հաղորդմամբ՝ 4 մարդու կյանք հաջողվել է փրկել: Անհետ կորածների թվում է նաև բեռնատարի վարորդը:
Դեպքի վայրում աշխատում է մոտ 70 հրշեջ և ջրասուզորդ: Փլուզված կամրջի շրջակայքում որոնողական աշխատանքներ է իրականացնում 3 ուղղաթիռ:
Իշխանությունները խոստացել են հետաքննություն անցկացնել կամրջի վթարայնության առնչությամբ. այն վերանորոգվել էր 2003 թ.-ին: Վերջին անգամ 155 մ երկարությամբ և 5 մետր լայնությամբ ճանապարհային կամուրջը զննության է ենթարկվել անցյալ տարի: Այդ ժամանակ որևէ խնդիր չէր հայտնաբերվել:

















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը